«Առավոտ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂՀ խնդրի կարգավորման սեփական վեց պատկերացումների բարձրաձայնումից հետո, լրագրողների հարցին ի պատասխան ԼՂՀ ԱԳ մամուլի խոսնակն ասել էր, որ այս պահին մեկնաբանություն չունեն: Ինչո՞ւ է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը լռում՝ մեր հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ ճիշտ է անում ու բացատրեց. «Այս պահին պետք է խոսա Ղարաբաղը: Դա արդարացված կլինի: Համանախագահողի հայտարարությանը պետք է կոնֆլիկտի կողմերն արձագանքեն՝ Ղարաբաղ, Ադրբեջան»:
Մանրամասնները թերթի այսօրվա համարում