Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրինք. Հ. Հակոբյանը` Կարինե Աճեմյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև «Արի տուն» մասին և նշեց, որ այդ  ծրագրին քիչ ֆինանսավորում է հատկացվում:

Նախարարի խոսքով՝ եթե ֆինանսավորումն ավելանա, նախորդ տարիների համեմատ կրկնակի շատ սփյուռքահայ երեխա կհյուրընկալվի Հայաստանում:

Նա նշեց, թե «Արի տուն» ծրագրով սփյուռքահայ երեխաները ոչ միայն սովորում են հայկական բուհերում, այլև շփվում հայաստանցիների հետ, և ստեղծվում են նաև նոր ընտանիքներ:

«Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրինք հենց այդ ծրագրի արդյունքում»,- նշեց Հրանուշ Հակոբյանը` դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին:




Լրահոս