ԵՄ կասկածում է, որ Apple-ը, Starbucks-ն ու Fiat-ը խուսափում են հարկերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Apple, Starbucks և Fiat ընկերությունների նկատմամբ հետաքննություն է սկսվել: Կասկած կա, որ դրանք խուսափում են հարկերի վճարումից:

Եվրահանձնաժողովը մտադիր է ստուգել, թե որքանով են Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների կառավարությունների որոշումները՝ «առատաձեռն հարկային արտոնությունների» մասին, համապատասխանում պետական աջակցության վերաբերյալ ԵՄ օրենսդրությանը. տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Խոսքը տրանսֆերտային գնագոյացման համաձայնագրի մասին է, որի շրջանակներում ընկերությունները կարող են վերաբաշխել իրենց եկամուտը, որպես կանոն, այլ երկրներում գտնվող իրենց ստորաբաժանումների միջև՝ դրանով իսկ նվազեցնելով ընդանուր հարկերը:




Լրահոս