Ինչպես արդեն հայտնել էինք` կառավարության հուլիսի 3-ի նիստում որոշում կայացվեց Վարդենիսում փոթորկի հետևանքով ավերածությունների հետքերը վերացնելու համար տրամադրել 20 մլն դրամ:
Վարդենիսից Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Վարդենիսում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից ուղարկված անձինք իրականացնում են չափագրումներ և տրամադրում մետաղաթիթեղներ: Այդ ամբողջ գործընթացն անձամբ վերահսկում է թիվ 23 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանը:
Լուսանկարները` Armlur.am-ի