Լարիսա Ալավերդյանն ու Կարինե Հակոբյանը հրաժարվել են ընտրապայքարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժառանգություն”” կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը “”Հետքի”” հետ զրույցում ասել է, որ առայժմ հրաժարվել է կուսակցության համամասնական ցուցակում առաջադրվելուց, ինչպես նաեւ մեծամասնական ընտրապայքարից, սակայն դեռ չի որոշել “”Ժառանգություն”” կուսակցությունից դուրս կգա, թե ոչ: Կարինե Հակոբյանն այս թեմայով վաղը մամուլի ասուլիս է հրավիրելու: “”Այս երկու տարիների ընթացքում կուսակցության ներսում տարբեր հարցերի վերաբերյալ տարաձայնություններ ունեցել եմ, միշտ եղել եմ փոքրամասնության մեջ: Շատ հարցերում մենք տարբեր կարծիքներ ենք ունեցել, տարբեր է եղել իմ տեսանկյունը: Այս վերջին իրադարձությունները բարակած թելը կտրեցին, վերջին կաթիլը կարծես լցվեց այս նախընտրական պայքարի շեմին»,-ասում է Կարինե Հակոբյանը: Նշենք, որ այսօր “”Ժառանգություն”” կուսակցությունը խորհրդի նիստով վերջնականապես որոշեց ոչ միայն “”Ազատ դեմոկրատներ”” կուսակցության հետ դաշինք կազմելու հարցը, այլեւ հստակեցներ համամասնական և մեծամասնական ցուցակները: Կարինե Հակոբյանն ասաց, որ չի ընդունում կադրային այն քաղաքականությունը, որն այսօր Հայաստանում տեղի է ունենում: “”Պայքարել եմ, պայքարում եմ եւ շարունակելու եմ պայքարել այս ամենի դեմ, եւ իմ հրաժարվելը ընտրապայքարից եւս պայքարի մի դրսեւորում է, որովհետեւ անընդունելի է այն, ինչ տեղի է ունենում մեր քաղաքական դաշտում””,-ավելացրեց Կարինե Հակոբյանը:Տեղեկացանք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւս հրաժարվել է ընտրապայքարից: 




Լրահոս