Ֆուտբոլի աշխարհի 2014թ առաջնության լավագույն խաղացողի մրցանակին է արժանացել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Սակայն շատերը համաձայն չեն այս մրցանակի հետ:
Նման կարծիք է հայտնել նաև Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը:
«Մեսսին լավագու՞յնն է: Ես այլ կարծիք ունեմ: Երբ տեսնում եմ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք Թոմաս Մյուլլերը, Մանուել Նոյերը, Ֆիլիպ Լամը…
Նրանք անմոռանալի մրցաշար անցկացրին: Այս ֆուտբոլիստները չարժանացան լավագույն խաղացողի կոչմանը, բայց ավելի մեծ նվաճում գրանցեցին»,- նշել է Շվայնշտայգերը: