Ժողովուրդ-ի դեմ կայացված վճիռն անօրինական է, հակասահմանադրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Թամրազյանը վճռեց հօգուտ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի “Ժողովուրդ” օրաթերթից բռնագանձել 200 հազար դրամ և պարտադրել տպագրել հերքում: Իսկ “Ժողովուրդ”-ի ներկայացրած հակընդդեմ հայցը, առանց որևէ մեկնաբանության, դատավորը մերժեց: Հիշեցնենք, որ “Ժողովուրդ”-ը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով՝ դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցի հաղթանակն ապահովելու համար: ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 9 հոդվածի 2-րդ կետի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա` հրապարակային ելույթի … բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին: Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Այսպօսով, ՙԺողովուրդ՚-ը պահպանել է օրենքների, էթիկայի ու բարեխղճության բոլոր նորմերը: ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի եւ 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` իրականացրել է մասնագիտական օրինական գործունեություն եւ վիճահարույց հոդվածում բառացի վերարտադրել է ինչպես մարզպետ Նվեր Պողոսյանին կաշառք վերցնելու մեջ մեղադրող Աննա Թորոսյանի, այնպես էլ մարզպետի խոսքերը: Սակայն այս պարզ ճշմարտությունը չհասկանալով` դատավոր Թամրազյանը վճռել է. “ՙՙԺողովուրդ” թերթի խմբագրություն՚ ՍՊԸ-ից հօգուտ Նվեր Ղազարի Պողոսյանի բռնագանձել երկու հարյուր հազար ՀՀ դրամ, որից 100 հազար ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 100 հազար ՀՀ դրամը որպես փաստաբանի վարձատրություն գումարե: Լավ է միայն, որ պաշտոնապես արձանագրվեց, որ Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2.5 մլն արժե, այլ ընդամենը 100 հազար ՀՀ դրամ: Դատավորը նույն վճռով մերժել է “Ժողովուրդ” թերթի խմբագրություն՚ ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Նվեր Ղազարի Պողոսյանի, երրորդ անձ Աննա Թորոսյանի: Օրաթերթն էլ մարզպետից հրապարակային ներողություն էր պահանջում՝ սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցմամբ, քանի որ Պողոսյանն իր անպատասխանատու հայտարարություններով արատավորել է “Ժողովուրդ”-ի բարի համբավը: Բայց դատավորն այդ կարծիքին չէ:Ինչեւէ, ,Ժողովուրդե օրաթերթը եկել է եզրակացության, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թամրազյանի կայացրած վճիռը բխում է բացառապես գործադիր իշխանության շահերից: Նա եղել է ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության ներկայացուցիչ, մարզպետ Նվեր Պողոսյանի ուղղակի ազդեցության տակ եւ կատարել է նրա կամքը: Այս վճռով` անկախ տուգանքի չափից, գործող իշխանությունները փորձ են անում համապետական ընտրություններից առաջ լռեցնել, սանձել ազատ խոսքը: Եւ քանի որ ,Ժողովուրդե օրաթերթը վճիռն համարում է անօրինական, ուստի հրաժարվում է վճարել այդ գումարը մարզպետին՝ չնայած որ ընտրություններից առաջ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը շատ է անհրաժեշտ այդ 100 հազար դրամը:  Վերջում կրկին ուզում ենք հայտարարել, որ անկախ կայացված ապօրինի եւ հակասահմանադրական վճռի բովանդակությունից, “Ժողովուրդ” օրաթերթը չի պատրաստվում նահանջել. Մենք կշարունակենք բարձրաձայնել հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր խնդիրների մասին` ինչքան էլ որ դրանք դուր չգան փոխվելու խոստում տված ՀՀԿ-ին, “Բարգավաճ երկիր կառուցող” ԲՀԿ-ին կամ ինքնադրսեւորման քայլեր կատարող ՕԵԿ-ին:




Լրահոս