Վրաստանի վարչապետն աշխատանքից ազատել է 7 նախարարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է երկրի կառավարության 7 անդամի հրաժարականի մասին. տեղեկացնում է «Новости-Грузия»-ն: Նա հայտարարել է, որ մոտ ժամանակներս կազատվի ևս 5 նախարար:

Տեղեկացվում է, որ խոսքը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանման նախարար Գուրամ Օդիշարիայի, շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարար Խաթունա Գոգալիձեի, փախստականների գործերով նախարար Դավիդ Դարախվելիձեի, գյուղատնտեսության նախարար Շավվա Պիպիայի, տարածքային զարգացման և ենթակառույցների նախարար Էլգուջա Խոկրիշվիլիի, պատիժների կատարման նախարար Սոզար Սուբարիի և սփյուռքի հարցերով պետնախարար Կոնստանտին Սորգուլաձեի մասին է:




Լրահոս