Հայաստան կայցելի Կիպրոսի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը: Այցի ընթացքում Կիպրոսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարների բանակցություններն  եւ համատեղ մամլո ասուլիսը:Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 




Լրահոս