Կիրակի օրն ավտոբուսի չափսեր ունեցող աստերոիդն անցել է Երկրին շատ մոտ` 143 հազար մղոն հեռավորության վրա: Այն մեր մոլորակին ավելի մոտ է եղել, քան Լուսինը եւ նկատվել էր դեռ 2 շաբաթ առաջ` Հավայայի աստղադիտակով: Երկրի հետ բախման դեպքում, ավերածությունը այնքան վիթխարի կլիներ, ինչքան կարող էր լինել միջուկային ռումբի պայթյունի հետևանքը: 2012 EG5 աստերոիդը 150 ֆուտ տրամագիծ ունի: Դրա կազմության մասին ոչինչ չի հաղորդվում: Մարտի կեսերին Երկրին մոտեցող աստերոիդը նկատելուց հետո ՆԱՍԱ-ն Twitter–ի միջոցով հայտարարել էր, որ ապրիլի մեկին աստերոիդն անվտանգ կերպով, շատ մոտ տարածության վրա կանցնի Երկրի կողքով: ՆԱՍԱ-ն զբաղվում է տիեզերքի պաշտպանությամբ` հետեւելով Երկրին մոտեցող մարմիններին: Հիշեցնենք, որ դինոզավրերը վերացան` աստերոիդի եւ Երկրի բախման հետևեւանքով:
Աստերոիդն Երկրին շատ մոտ է գտնվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ