«Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին 4-րդ տուրում «Արսենալի» դեմ խաղից առաջ նշել է, որ հույս ունի իր թիմի հաղթանակի վրա:
Դարպասապահի խոսքով, անհրաժեշտ է վերականգնվել «Սպարտակից» կրած պարտությունից հետո:
«Գլխավորն այս խաղում՝ միավորներ հավաքելն է, որոն կորցրեցինք «Սպարտակի» դեմ խաղում: «Արսենալից» գիտեմ միայն Արթուր Մալոյանին: Շատ լավ, դարպասին միտված հարձակվող է»,-նշել է Բերեզովսկին: