Պատրաստ եմ մենամարտել ինձ հետ հանդիպել ցանկացողների հետ. Ա. Աբրահամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իմաստ չի տեսնում հանդիպել Անդրե Ուորդի կամ Անդրե Դիրելի հետ, քանի որ նրանց դեմ մենամարտերում հնարավոր չի լինի աշխատել մեծ գումարներ: Նա ցանկություն է հայտնել մենամարտել Ջորջ Գրոուվզի ու Միկել Կասլերի դեմ:

«Պատրաստ եմ մենամարտել բոլոր ինձ հետ հանդիպել ցանկացողների հետ, հատկապես՝ Գրոուվզի և Կեսլերի: ԱՄՆ-ում մենամարտ անցկացնելը կարեւոր չէ ինձ համար: Գլխավոր խնդիրը Եվրոպայում մենամարտելն է: Թող ամերիկացիները գան մեզ մոտ: Մենք չեմպիոններ ենք, եւ եթե նրանք տիտղոս են ցանկանում, ապա պետք է գան այստեղ»,- նշել է Աբրահամը:




Լրահոս