ՉԻ ՆԿԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չի շտապում մեկնաբանել «Ֆրիդըմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը համարվում է կիսաավտորիտար երկիր: ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը փոխանցեց Անդրեասյանի տեսակետը, որ նման զեկույցներին իրենք գնահատականներ չեն տալիս: Հարցին՝ իսկ համամիտ է այդ գնահատականին, նա նշեց. «Ընդհանուր առմամբ զեկույցում բարձրացված խնդիրները կան ՀՀ-ում, բայց առանձին գնահատականների մասով գնահատականներ չենք տալիս: Մենք ուսումնասիրում ենք այդ զեկույցները, ընդունում ենք ի գիտություն: Խոսքը ոչ միայն միջազգային, այլեւ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների մասին է»:




Լրահոս