Մխիթարյանը կարևոր է մեզ համար. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու ֆուտբոլիստ Իլկայ Գյունդողանն անդրադարձել են դորտմունդյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով Չեմպիոնների լիգայի` «Անդերլեխտ»-ի դեմ խաղում կորցրեց մի քանի գոլային պահ:

«Շատ գոհ եմ Մխիթարյանի ցուցադրած խաղից: Նա չափազանց կարևոր խաղացող է մեզ համար», – ասել է Կլոպը:

«Իրականում, Մխիթարյանն ամեն բան ճիշտ է անում: Նա կենտրոնում ճիշտ ընդունեց գնդակը, շրջվեց և ընթացավ առավելագույն արագությամբ:  Մեր թիմը նույնպես ամեն բան ճիշտ է անում, ունենում ենք լավ պահեր, սակայն արդյունավետ չենք օգտագործում դրանք» – նշել է Գյունդողանը:




Լրահոս