«Ժողովուրդ»-ի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում ՀՀԿ ներքին խոհանոցից: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության ձեւավորումից երկու օր առաջ Սերժ Սարգսյանն ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին իր մոտ է հրավիրել՝ տեղեկացնելով, որ նրան մտադիր է նախարար նշանակել: Սակայն երբ քննարկվել է նախարարների հարցը, ի զարմանս շատերի, այդ թվում՝ Նիկոյանի, Սարգսյանն այլ որոշման մասին է հայտարարել: Ընդ որում, նա այդպես էլ չի բացատրել, թե ինչու Նիկոյանին նախարար չի նշանակել: Բնականաբար, Նիկոյանն էլ չի համարձակվել հարցնել այդ մասին: Փոխարենը նա տեւական ժամանակ է՝ գտնվում է բավական ընկճված վիճակում. չի գալիս խորհրդարան, իսկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ էլ գրանցումից հետո հաշված րոպեներ էր անցկացնում ԱԺ դահլիճում: Ավելին, նրան այնպիսի մի խղճուկ աշխատասենյակ են հատկացրել ԱԺ-ում, որ Նիկոյանն ամաչում է ներս մտնել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ