ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե մի քանի պարբերականներ հանվել են ԲՈՀ-ի՝ դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների հրատարակման համար հաստատված ցանկից: Կուզեի մանրամասն իմանալ, թե որոնք են այդ պարբերականները:

Ալինա Մկրտումյան, 21 տարեկան, ուսանողուհի


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ձեր հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի` ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ պայմաններին չբավարարելու պատճառով սույն թվի հուլիսի մեկից ցուցակից հանվել են թվով տասը պարբերականներ, որոնցից երեքն այնուհետեւ վերականգնվել են:
Հանված պարբերականներն են.
1. «ծպռՐՏւՌՎՌÿ»
2. «Հայաստանի բժշկագիտություն»
3. «Endoscopic Surgery of Armenia»
4. «Իրան Նամէ»
5. «Երաժշտական Հայաստան»
6. «Գարուն»
7. «Կերպարվեստ»
Հանված պարբերականները կվերականգնվեն թերությունները վերացնելուց հետո:

ՀՀ ԲՈՀ-ի տեղեկատվության եւ արձանագրությունների բաժնի պետ Ա.Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բավականին ուրախալի է, որ Հայաստանում դեռ կան այնպիսի երիտասարդներ, ինչպիսին Ալինան է, որը զբաղվում է գիտությամբ եւ հետաքրքրվում ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկով:




Լրահոս