Պաշտպանի նախազգուշացումը համաքաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացում է տարածել` ուղղված Հայաստանի քաղաքացիներին:
“Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում եք Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu եւ այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն եւ բացահայտվի ձեր կողմից 6 ամսից ավել արտերկրում գտվելու եւ այդ մասին չտեղեկացնելու փաստը։
Բացակայության մասին ժամանակին եւ պատշաճ կերպով տեղեկացնելու դեպքում դուք վարչական տույժի չեք ենթարկվի։ Այդ պատճառով ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով խորհուրդ ենք տալիս ժամանակին եւ պատշաճ կերպով կատարել օրենքի պահանջը։
Գրավոր տեղեկացնելու ձեւի ընտրության հարցում որեւէ սահմանափակում չկա. ցանկացած տեղեկացման ձեւ, որը կհամարվի գրավոր, ընդունելի է (այդ թվում` էլեկտրոնային հաղորդագրությունը)”:




Լրահոս