Ի տարբերություն երջանկության` դեպրեսիան վարակիչ չէ. հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիան չի ազդում շրջապատող մարդկանց հոգեկան առողջության վրա, այն դեպքում, երբ դրական մարդկանց հետ շփումը 2 անգամ նվազեցնում է դեպրեսիվ խանգարումների առաջացման ռիսկը: Նման հետազոտություն է հրապարակել Proceedings of the Royal Society B ամսագրում, գրում է Gazeta.ru-ն:

Վարվիկի համալսարանի հետազոտողները մաթեմատիկական մեթոդի օգնությամբ վերլուծել են ամերիկյան միջնակարգ դպրոցների 2000 աշակերտների սոցցանցերը:

Պարզվել է, որ վատ տրամադրության հակված կամ դեպրեսիայով տառապող մարդկանց հետ շփումն ազդեցություն չի ունենում շրջապատի վրա: Անչափահասները, որոնց շփման շրջանակներում 10 լավատես ծանոթներ են ներառված եղել, 2 անգամ ավելի արագ են հաղթահարել դեպրեսիան:

Գիտնականները պնդում են, որ անչափահասների մոտ դեպրեսիայի հիմնական պատճառները միայնակությունն ու վաղ հասակում հասակում բռնությունն են:




Լրահոս