«Թալգրիգ»-ից հօգուտ պետբյուջեի պետք է գանձեն 1 մլն 499 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թալգրիգ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվել է հրուշակեղենի և ալյուրի արտադրությամբ ու ներմուծմամբ: Այս ընկերությունը համարվել է «Գրանդ քենդի» ընկերության լուրջ մրցակիցներից մեկը: Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ «Թալգրիգը» հարկային եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով սնանկացել է:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ղեկավարությունը որոշել է հօգուտ պետբյուջեի ընկերությունից գանձել 1 մլն 499 հազար դրամ: Բանն այն է, որ ընկերությունը դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարագրել է ալյուրի լցման եւ փաթեթավորման մեքենա, որի մաքսային արժեքը կազմել է 7 մլն 495 հազար դրամ, իսկ ԱԱՀ-ն՝ 1 մլն 499 հազար դրամ:

ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է մեկ տարով, ժամկետը լրացել է, եւ այժմ մաքսայինը եւս ավելացել է ընկերության պարտատերերի ցանկին:




Լրահոս