«Ռեալ»-ի առաջատարները չեն մասնակցի «Կադիս»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Կադիս»-ի դեմ հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ը կխաղա առանց հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների:

Marca-ն հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք հանդիպմանը չեն մասնայցի Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Կարիմ Բենզեման, Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը, Դանիլոն և Կեյլոր Նավասը: Այս բոլոր ֆուտբոլիստներին հանգիստ է տրամադրվել:

Բացի այդ` վնասվածքների պատճառով խաղին չեն մասնակցի նաև Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը, Դանիել Կարվախալը և Մարսելոն:




Լրահոս