Միջազգային հանրության ուշադրությունը պետք է սևեռենք այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը զինել է Ադրբեջանին. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ասում է այն, ինչ ասել է տարիներ առաջ, սա նորություն չէ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին խոսելով սահմանային լարվածության մասին, այսպես արձագանքեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանն օրենքի մակարդակով ամրագրել է, որ միայն զինված հարձակման միջոցով է լուծելու իր տրամաբանության ներքո գտնվող հարցը: «Մեր խնդիրն այն է, որ միջազգային հանրության ուշադրությունը պետք է սևեռենք այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը զինել է Ադրբեջանին, և վերջինս է խախտում հրադադարը», – հավելեց նա:

Պատգամավորի խոսքով` այս ամենի պատճառը նաև Սերժ Սարգսյանի վարած խայտառակ դիվանագիտությունն է: Նա հավելեց, որ շատ կարևոր է օր առաջ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:




Լրահոս