ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարսելում ծնված, բայց հոգով, սրտով ու էությամբ հայ մեծացած Լեւոն Մինասյանը զարմանալի ունակությամբ սերտել է հայկական ծիրանափողի՝ դուդուկի բոլոր գաղտնիքները եւ այսօր ողջ աշխարհին մատուցում է հայկական դուդուկը: Նա տարեկան մեկ տասնյակից ավելի համերգներ է ունենում աշխարհի մեծ բեմերում՝ նվագելով հայկական դուդուկ՝ երբեմն այլ գործիքների հետ զուգորդված:
Լեւոն Մինասյանին մեծ ճանաչում բերեցին “Մայրիկ” եւ “Քրիստոսի չարչարանքները” հանրահայտ ֆիլմերը, որտեղ հնչում է Լեւոնի դուդուկի ձայնը: Այժմ աշխարհի ամենաճանաչված մոտ քառասուն ֆիլմերում նրա դուդուկն է հնչում: 
Մեր հայրենակիցը համագործակցում է Շառլ Ազնավուրի, Պիտեր Գաբրիելի եւ այլ հայտնիների հետ: 
Այժմ նա Հայաստանում է եւ օրերս կտպարգրվի նրա բացառիկ հարցազրույցը “Ժողովուրդ” օրաթերթում:




Լրահոս