Նամակ Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ, դու  այդպես  էլ  չհասկացար, որ   Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Մովսեսի Աստվածը  մեր Սուրբ   Աստվածն   է: Դու   այդպես   էլ   չհասկացար, որ   այս   երկիրը   Հայր   Աստծո`  Յիսուս   Քրիստոսի    երկիրն   է (ՀԱՅՔ), որտեղ     այրը    Տերն   է, որդին`  Թագավորը: Մնացած  բոլորը   ծառա   են    ինչպես   նաև`   դու: Դու   այդպես  էլ  չհասկացար, որ  քաղաքական   դաշտում   բոլորը քեզ  օգտագործում  են: Ներքինում  փորձում  են  իրենց  կատարածները   փաթաթեն  վզիդ: Արտաքինում  ամեն  ինչ  անում  են,որ  այնպես  անես, որ Տերը ավելի   շատ  բարկանա   հայի  վրա  և  վտարի  իր   երկրից, առանց  այդ  էլ մեր հայրերի  ու   մեզ   վրա  բարկացած  է:   Բոլորին,  ում  դու   խոնարհվում ես  պետք  է  մի   բան.  ունենալ   Հայաստան` առանց  հայի, որովհետև,  ի տարբերություն   քեզ,  նրանք  գիտեն`   ինչ   են   ուզում: 
Սերժ, ուշադիր  կարդա  իմ   վերջին   հարցազրույցները, որը   չի  համընկնում    ոչ   մեկի   ասածի  հետ: Համոզված  եմ, որ   կարդացել  ես: Նորից    կարդա, այն   տեղադրված   է   (f.) (Արարատ   խմբի   վրա): Երեք    տարի  է   քեզ զգուշացվում  էր, բայց  դու  չհասկացար: Բազմիցս  ասել   եմ`   ժամանակի   տերը    Աստված   է, սակայն   դու   պարտավոր  ես   հասկանալ   ինչ  են   պլանավորում   մարդիկ: Այնքան   հեռու  ես   իրականությունից, որ  միանգամից կգլորեն: Ամբողջ   աշխարհը   օր  օրի   սպասում  է   Տիրոջ    դատաստանի    սկսմանը,իսկ    դու   ապահով   Հայաստան  ես   խոստանում: Իմացիր,  Տերն   ասում    է ,-  “վիճակը  դուք  եք  հանում, բայց    Ես    եմ   որոշում’”:
Քո    ծնունդից  հետո  շատ  արագ,   բոլոր   կողմերից    կրակ   է   թափվելու   գլխիդ: Եթե    հիշում   ես,  ասել  եմ    կողքիդ   կմնա  մենակ   քո   տիկինը: Աղոթիր   Աստծուն,որ   թույլ   տա   գոնե   հիմա   հասկանաս, թե    ինչ   ես    անում:Ցավոք   սրտի,  ուշ  է   արդեն`   ինչ-որ   բան  փոխելու: Այսպես   է   ասում   Տերը.”Թող   անիծյալ   լինի   այն   մարդը,որ   իր   հույսը   կդնի   մարդու   վրա` ապավինելով   նրա  մարմնին   ու    բազկին,իսկ   նրա  սիրտը    կապստամբի   Տիրոջ   դեմ”:
ԱՐԱՐԱՏ              
1.06.2013թ.




Լրահոս