ՀՀԿ-ականները կանգնել են ծանր ընտրության առջև. ում «զոհաբերել» հանուն կոալիցիայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես և սպասելի էր` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում, ի թիվս այլ հարցերի, երեկ անդրադարձ է եղել նաև ներքաղաքական հարցերի, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ համագործակցության հարցին:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս հարցում որոշակի հստակություն կլինի հաջորդ ԳՄ նիստից հետո, սակայն կադրային հնարավոր տեղաշարժերի մասին դժվարացավ խոսել:

Ինչպես հայտնի է` ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի դեպքում դաշնակցականները նաև պորտֆելներ կստանան: Վերջիններս ցանկանում են մի քանի նախարարական և մարզպետների պորտֆելներ: Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ՀՀԿ նիստում քննարկվում է այս հարցը, սակայն այս անգամ ևս ՀՀԿ-ն վերջնական որոշում չի կայացրել: Հիշեցնենք, որ նախորդ նիստը տևել էր մոտ չորս ժամ և իշխող կուսակցության ներկայացուցիչները կրկին չէին կարողացել որոշում կայացրել:

Այն, որ քաղաքական որոշումը կայացված է և առաջիկայում կհայտարարվի կոալիցիա կազմելու մասին, դա փաստ է, սակայն ՀՀԿ-ն ծանր վիճակում է հայտնվել, քանի որ պետք է «զոհաբերի» նախարարների և մարզպետների: Սրա հետ մեկտեղ իշխող կուսակցությունը ընտրություն չունի և կոալիցիա կազմելու դեպքում պետք է պորտֆելներ զիջի, իսկ դաշնակցականների ցանկությունների մասին էլ արդեն հայտնի է: Այնպես որ սպասենք զարգացումների….




Լրահոս