Ինչն էր դրդել երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնել քրոջը. մանրամասներ Կոտայքում տեղի ունեցած դաժան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մարտի 9-ին Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին արնահոսող վնասվածքներով կին է հայտնաբերվել: Տեղում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 1985թ. ծնված Ռուզան Խուդոյանը, ով դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նույն օրը տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ դանակի բազմաթիվ հարվածներ հասցնողը երիտասարդ կնոջ հորեղբոր որդին էր՝ Ազիզ Խուդոյանը:

Ինչպես տեղեկացրել էինք, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարված հանցագործության շարժառիթը, դեպքի մի շարք հանգամանքներ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ազիզ Խուդոյանին հաջողվել է հայտնաբերել և բերման ենթարկել:

Մեզ հետ զրույցում Խուդոյանների հարևանը՝ Ֆատո Միրոյանը, հայտնեց, որ կատարվածը ողջ գյուղում առեղծված է դարձել: Ըստ երևույթին, եղբայրը դաստիարակչական խրատներ տալու այլ ձև չի գտել և ընտրել է դանակահարության տարբերակը. «Ոստիկանությանը հանձնվել է, նրան գտել են: Մանրամասներ չգիտենք: Զարմացած ենք, որ կարող էր նման բան տեղի ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը:

Քանաքեռավանում խոսակցություններ են պտտվում, թե 31-ամյա Ռուզանին դանակահարելու շարժառիթը պատվի խնդիր է եղել: Ասում են, թե եղբորը լուրեր են հասել, որ քույրն օտար և անծանոթ տղամարդու հետ է շփվում: Այս հանգամանքը դուր չի եկել Ազիզ Խուդոյանին, թերևս, այն պատճառով, որ երկու անչափահասների մայր Ռուզան Խուդոյանն ամուսնալուծված է:




Լրահոս