Batumi Extreme Fest-ում Հայաստանը ներկայացնող թիմը գրավել է առաջին տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սույն թվականի օգոստոսի 17-ից 18-ը Վրաստանի Աջարիայի Հանրապետությունում տեղի է ունեցել Batumi Extreme Fest էքստրեմալ սպորտաձևերի մրցույթ-փառատոնը:
 
Ադրենալին էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցույթին մասնակցում էին մարզիկներ Վրաստանից, Հայաստանից և Թուրքիայից: Մրցույթն անցնում էր երեք դասով՝ ստանդարտ, ձևափոխված (modification) և պրոֆեսիոնալ ձևափոխված (promodification): Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, Ադրենալին էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան՝ “Ֆլեշ-Թեգետա Մոտորս”  և “Նակօյլ” ընկերությունների աջակցությամբ, ներկայացնում էին երկու մասնակից Հայաստանից:
 
Նրանցից Արտաշես Ստեփանյանը իր Jeep Wrangler մեքենայով մրցում էր պրոֆեսիոնալ ձևափոխված դասում, իսկ Արթուր Թևանյանը՝ Lada Niva մեքենայով ստանդարտ դասում: Ստանդարտ դասում ներկայացված էին 19 մասնակից, ձևափոխված դասում՝ 15, պրոֆեսիոնոլ ձևափոխված դասում՝ 14:
 
Երկար պայքարից հետո Արտաշես Ստեփանյան, Գարի Գասպարյան թիմը պրոֆեսիոնալ ձևափոխված դասում գրավեց 1-ին հորիզոնականը, իսկ Արթուր Թևանյանը ստանդարտ դասում գրավեց 3-րդ հորիզոնականը:
 
 Նշենք, որ սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է՝ Իրանում գրանցած հաղթանակից հետո: Օգոստոսի 24-ից 25-ը Թուրքիայում տեղի է ունենալու նմանատիպ մրցույթ, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Արտաշես Ստեփանյանը:




Լրահոս