Ադրբեջանցիների կողմից ռուս գնդապետի ընտանիքի սպանությունից հետո Ռուսաստանին առաջարկել են վիզային ռեժիմ սահմանել Միջին Ասիայի մի շարք երկրների հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆրանց Կլինցևիչը կարծում է, որ Ռուսաստանը պետք է վիզային ռեժիմ սահմանի Միջին Ասիայի մի շարք երկրների հետ՝ կապված վերջին աղմկահարույց սպանությունների հետ, փոխանցում է Rosbalt-ը:

13120684_1014953745265091_988465016_o

«Ամեն ինչ սահման ունի: Ադրբեջանցիների կողմից Սիզրանի ոստիկանության նախկին պետի սպանությունը անցել է բոլոր սահմանները»,-ասել է նա:

Նա նաև հիշեցրել է Մոսկվայում ուզբեկ դայակի կողմից 4 տարեկան երեխայի սպանությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՔԿ-ն հայտնել էր, որ ռուս գնդապետ Անդրեյ Գոշտի և նրա ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցիներին ձերբակալել են:




Լրահոս