«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։
– Ճիշտն ասած, ինձ համար «սառը ցնցուղի» պես բան էր, երբ իմացա, որ անդամագրվել եք «Համախմբում» կուսակցությանը։ Ենթադրելի էր, որ ՄԻՊ պաշտոնից հրաժարական տալուց հետո պետք է նախընտրեիք զբաղվել իրավաբանությամբ՝ չխառնվելով քաղաքականությանը։ Այսուհետ զբաղվելու եք քաղաքակա՞ն գործունեությամբ։
– Ես զբաղվելու եմ քաղաքականությամբ եւ, դրանով հանդերձ՝ իրավապաշտպանությամբ, որովհետեւ այսօր եթե քաղաքական ուժերը ճիշտ աշխատեն, առաջին իրավապաշտպանն իրենք պետք է լինեն։
– Իսկ ի՞նչը գրավեց Ձեզ «Համախմբում» կուսակցության մեջ, որ հատկապես հենց այն ընտրեցիք։
– Իմ պատկերացմամբ՝ ամենասկզբունքային թիմերից մեկն է այստեղ հավաքված, եւ թիմի որակն ու սկզբունքայնությունն ինձ գրավիչ թվացին։
– Մամուլում տեսակետ էր արտահայտվել, որ «Համախմբում» կուսակցության նկատմամբ կա շատ զգուշավոր վերաբերմունք, հանրային շատ դեմքեր խուսափել են անդամակցել այդ կուսակցությանը, եւ միայն Դուք եք, որ գնացել եք նման քայլի։
– Ես չեմ կիսում այդ տպավորությունը եւ այդ կարծիքը։ Շատերը կան, որոնք հրապարակային կամ ոչ հրապարակային համամիտ են այն արժեքներին, որոնք կան «Համախմբում» կուսակցության ներսում։
– Հիմա Դուք, փաստորեն, ընդդիմադի՞ր եք լինելու գործող իշխանությանը։
– Մենք արդեն եղել ենք եւ այդպիսին էլ շարունակելու ենք մնալ, մինչեւ չփոխվեն իրավիճակը եւ վատ երեւույթները, որոնք կան Հայաստանում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: