ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ղարաբաղի ինքնավարության մասին Ալիևի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ տեղի ունեցած ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փոխզիջումը հնարավոր է, և տարածաշրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ:

«Առանցքային արտահայտությունը՝ «եթե կողմերը համաձայնության գան»: Կողմերը պետք է համաձայնության գան»,-ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ ոչ մի ուժային գործողություն չի կարող նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Դա  վերաբերում է և՛ ԼՂ խնդրին, և՛ միջազգային հարաբերությունների պրակտիկային և քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»,-հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:




Լրահոս