Պեպեն հասցրել է վերականգնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն վերադարձել է մարզումներին և կարող է խաղալ «Ատլետիկո»-ի դեմ հադիպմանը: Ինչպես հայտնում է AS-ը, պորտուգալացին մարզվել է առանց սահմանափակումների:

Ավելի վաղ ընդհանուր խումբ էր վերադարձել պաշտպանությունում նրա ընկեր Սերխիո Ռամոսը: Սպասվում էր, որ Պեպեն չի հասցնի վերականգնվել «Ատլետիկո»-ի հետ հանդիպմանը, սակայն նա արագացրել է վերականգնման պրոցեսը, որպեսզի օգնի թիմին դերբիում:

 




Լրահոս