Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Լուիս Էնրիկեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը դիտարկում է Լուիս Էնրիկեի հնարավոր փոփոխության տարբերակն այն դեպքում, եթե վերջինս չերկարաձգի իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

AS-ը հայտնում է, որ  Լուիս Էնրիկեին կարող է փոխարինել Խուան Կառլոս Ունսուեն, ով ներկա պահին հանդիսանում է իսպանական ակումբի գլխավոր մարզչի օգնականը: Բացի այդ, նա գլխավորել է «Նումանսիան» և «Ռասինգը»:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 11 տուրից հետո «Բարսելոնա»-ն ընդհանուր վաստակած 25 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի աղյուսակի 2-րդ հորիզոնականը և հետ է մնում Մադրիդի «Ռեալ»-ից 2 միավորով:




Լրահոս