«Ես մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին», – այս մասին այսօր հայտարարեց գործարար Գագիկ Ծառուկյանը ՝ նշելով, որ այդպես է վարվում՝ հաշվի առնելով երկրի առջև դրված մարտահրավերները:
ArmLur.am-ը զրուցեց Համախմբում կուսակցության շտաբի պետ Անդրանիկ Թևանյան հետ` հասկանալու համար, ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն և արդյոք հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցություն լինի:
Վերջինս մեր հարցադրամանը չպատասխանեց` նշելով, որ տեղյակ չէ, իսկ Գագիկ Ծառուկյանի` ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին ասաց, որ նորմալ է, ամեն ինչ հնարավոր է: