Այսօր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցն է: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:
Ներկաների թվում էին նաև վարչապետ Կարեն Կարապետյան, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բոլորը հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Հովսեփ Հովսեփյան