«Թվային Հայաստան» հիմնադրամ կստեղծվի. հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետը կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստում գործադիրը կհաստատի «Թվային Հայաստան» հիմնադրամի ստեղծման մասին, որի տնօրեն կնշանակվի Էդուարդ Ներսիսյանը:

Նշվում է, որ հիմնադրամը ստեղծվելու է Հայաստանի Հանրապետությունում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, անհրաժեշտ է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայր:

«Թվային Հայաստան» կենտրոնացված մասնագիտացված հիմնադրամի կանոնադրության համաձայն ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: Հիմնադրամի առաջարկվող կարգավիճակով այն առավել զգայուն է պետական կամքի դրսևորմանը` ապահովելով առավել արդյունավետ արձագանքում իրականացվող փոփոխություններին և համապատասխանեցում պահանջներին:
«Թվային Հայաստան» հիմնադրամի ղեկավարը կստանձնի «Գլխավոր տեղեկատվական տնօրենի» (Chief Information Officer) գործառույթը:




Լրահոս