Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանի ճակատագիրը մշակույթի նախարարությունը որոշել է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզի Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի: Սա ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումն է:

«Մշակույթի նախարարությունը պաշտոնապես դիմել է Լոռու մարզպետին, Ալավերդու քաղաքապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ հնարավոր սեղմ ժամկետում վանական համալիրի տարածքից գերեզմանը տեղափոխելու և պատմական միջավայրը վերականգնելու համար»,-մեր հարցմանը պատասխանեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Գոհար Գրիգորյանը:

Նրա խոսքով, ստեղծվել է աշխատանքային մասնագիտական խումբ՝ հուղարկավորության հետևանքով պատճառված վնասը գնահատելու նպատակով մասնագետներն աշխատել են Սանահինում և ներկայում պատրաստում են համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ տեղահանված տապանաքարերի վերատեղադրման աշխատանքների նախահաշիվը:

Գերեզմանը տեղափոխվելուց հետո այդ աշխատանքը կստանձնի մշակույթի նախարարությունը:

Սանահինի վանական համալիրի տարածքում նոր թաղում կազմակերպելու մասին հայտնի էր դարձել հունիսի կեսին: Այդ ընթացքում տեղահանվել էին նաև հին տապանաքարեր:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս