Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 160 հազար 200 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 164 հազար 100 տոննա հաց:
Այսինքն` հացի արտադրության ծավալները այս տարվա յոթ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով են նվազել:
Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ:
Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: