Պարզվում է՝ աղմկահարույց պատմության մեջ հայտնված «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանի որդին` Արսեն Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ է: Հուլիսի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Հրազդան» ՔԿՀ-ի պետի մասով գործ է ուղարկվել հատուկ քննչական ծառայություն։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում քննվող կաշառքի գործով դատաքննության ժամանակ գնդապետ Վահան Մարգարյանի դեմ ցուցմունք էր տվել, եւ ՀՔԾ-ն այդ հայտարարության մասով քրեական գործ է հարուցել: Ինչ կապ ունի ՔԿՀ պետը կոռուպցիոն դրսեւորումների հետ, ցույց կտա ժամանակը:
Մինչ այդ, հետաքրքիր է նրա կողմից նեկայացրած պաշտոնական հայտարարագիրը: 162 հազար դրամ աշխատավարձ ստացող բանտապետը ունի 4 հողամաս, մեկ բնակարան: Իսկ ահա դրամական միջոցները կազմում են 75 հազար դոլար, ինչպես նաեւ 5 միլիոն դրամ: Ինչպես է նա այդքան գումար կուտակել, դժվար է ասել: Բայց գրել է, թե ավտոմեքենա չունի: