Ցավո՞վ է տանում իր մասին գրված «ոչ հաճելի» լուրերը. Արա Բաբլոյանը ինչպես է ծանոթանում օրվա մամուլին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք անդրադարձել էինք, թե ինչպես են օրվա մամուլին ծանոթանում ՀՀ նախագահն ու վարչապետը․ Սերժը Սարգսյանը՝ անձամբ, Կարեն Կարապետյանը՝ ծաղկաքաղի միջոցով։ Իսկ ի՞նչ վերաբերմունք ունի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրատվության նկատմամբ։

Պարզվեց՝ նա առավոտ կանուխ է ծանոթանում մամուլին։ «Առավոտյան ծանոթացնում եմ անհրաժեշտ հրապարակումներին, եթե ինքը հարկ է համարում, նաեւ անձամբ է կարդում այդ նյութերը, օրվա ընթացքում` ի անհրաժեշտություն, նաեւ մամուլի տեսություն ենք ներկայացնում»,- ասաց մամլո քարտուղարը: Ցավո՞վ է տանում իր մասին գրված «ոչ հաճելի» լուրերը` գոտին հանելու, Վոլոդինի «բեզպարդոննի» պահվածքի մասին։ «Երբեք չեմ նկատել»»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս