Այսօր ArmLur.am լրատվականը հայտնել էր, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ -ի եղբոր որդին`Համլետ Ներսիսյանը հրահանգել է իր թեմակիցներին հարձակվել Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի վրա: Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայր էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է:
Կատարվածի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռաֆայել Մխիթարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ներկայացնելով այսօր տեղի ունեցածի նախապատմությունը՝ նշեց, թե դիմում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քանի որ չի վստահում Էջմիածնի ոստիկաններին: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է:
Գարեգին Բ-ի եղբոր որդու եւ Ռաֆայել Հովհաննիսյանի միջև տարաձայնությունների նախապատմության եւ այսօր տեղի ունեցած դեպքի մանրամասները կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: