ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական զինվորական հավաքակայան: Այստեղ է նաև նրա որդին` Աշոտը, ով մեկնում է պարտադիր զինվորական ծառայության:
Որդու՝ մայիսի 27-ի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն էր դիմել արտերկրում գտնվող և ծառայության չմեկնած Հայաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան և իր որդու հետ մեկնել ժամկետային զինվորական ծառայության։
Ի դեպ, Թաշինյանի կոչից հետո 156 հոգի վերադարձել է Հայաստան և մեկնել ծառայության։
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին վարչապետը ճաշում է նորակոչիկների հետ: