Լոռու և Տավուշի մարզերում կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարելԹեղուտիպղնձամոլիբդենայինհանքավայր և տեղում ծանոթացել լեռնահանքային համալիրին։
Նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջել է հանքավայրի տարածքում, այցելել հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկա, տեխնոլոգիական պրոցեսների և հանգույցների կառավարման կենտրոն, բացահանք և պոչամբար։
Այցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման, ազդակիր համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությանը, ինչպես նաև հեռանկարային սոցիալական ուղղվածության ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ։