Երեկ Կոտայքում երեք անչափահաս երեխաների հայրը փորձել է ինքնասպանություն գործել իր սեփական ավտոտնակում: Բարեբախտաբար, հայտնվել է վերջինիս 33-ամյա կինը և կանխել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տղամարդն ունի երկու դուստր, մեկ որդի, երեքն էլ անչափահաս են: Տղամարդը չի աշխատում, Ռուսաստանից եկամուտի աղբյուր ունի: Սոցիալապես նորմալ պայմաններում է ապրում՝ կնոջ և երեխաների հետ:
Գյուղում տարածված լուրերի համաձայն՝ վերջին շրջանում տղամարդն առողջական խնդիրներ է ունեցել, դեղորայք է օգտագործել, և հիվանդությամբ պայմանավորված՝ ընտանիքի անդամներն ավելի ուշադիր են դարձել նրա նկատմամբ:
Ըստ նախնական վարկածի՝ հիվանդությունն է եղել նման քայլի գնալու պատճառը:
Լիդա Եղիազարյան