ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հացի վաճառքով զբաղվող տնտեսվարողը «կողմնակի ձեւով օգտվում է նոտարի ծառայություններից», որպեսզի գնորդները հեշտությամբ գտնեն իր փռի տեղը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Իմ փոքրիկը 4 տարեկան է, եւ ես կուզեի տեղեկանալ, թե որ տարիքից է կարելի նրան տանել լողավազան:

Արմինե Պողոսյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխաներին դեռ նորածնային շրջանից անհրաժեշտ են ջրային վարժություններ, սակայն երեւանյան լողավազաններն այդ տարիքի համար գրեթե ընդունելություն չունեն: Երեխայի ջրային վարժություններն ավելի քան ցանկալի են: Լողային վարժությունները կարող են ունենալ դրական ազդեցություն միայն այն դեպքում, եթե դրանք կատարվեն ճիշտ եւ կազմակերպված, մասնագետի հսկողությամբ: Լողը փոքրիկների համար ունի կոփող նշանակություն, դրական ազդեցություն է ունենում երեխաների մկանային, ոսկրային, հոդային համակարգերի, կեցվածքի ձեւավորման, իմունիտետի բարձրացման համար: Բացի այդ, ավելի վաղ տարիքում երեխաներն ընտելանում են ջրին, ինչը հետագայում օգնում է նրանց ավելի լավ յուրացնել լողի տեխնիկան:

Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ Սուսաննա Աբրահամյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ Երեւանում լողավազանները բազմաթիվ են, հետեւաբար ծնողները ընտրության լայն հնարավորություն ունեն: Միակ խնդիրը ընդունելության տարիքն է, քանի որ լողավազան կա, որը ընդունում է 5 տարեկան, իսկ լողավազան էլ կա` 3.5 կամ 4 տարեկան երեխաների:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ինձ հայտնել, թե ինչ աջակցության պետական ծրագրեր են գործում մարդկանց թրաֆիքինգի զոհերի համար: Նաեւ կուզեի իմանալ` որոնք են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի աջակցության եւ պաշտպանության իրավասու մարմինները:

Գառնիկ Կարապետյան (46 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ մարմիններն են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը եւ գործընկեր հասարակական կազմակերպությունները:
Իսկ աջակցության պետական ծրագրերն են «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը,
պետական պատվերով բուժօգնության ծրագիրը,
զբաղվածության ծրագրերը,
երեխայի խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունում խնամքի կազմակերպումը,
միանվագ դրամական փոխհատուցումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բոլոր զոհերի հետ երկար ժամանակ աշխատանքներ են տարվում, եւ, օրենքի համաձայն, մինչեւ 12 ամիս կացարանում կարող են նրանց խնամել: Աջակցության փաթեթը շատ մեծ է, որի տարրերից մեկը դրամական օգնությունն է, սակայն դա ոչ բոլորն են ստանում: Երբ պարզվում է, որ մարդը հաղթահարել է այդ վիճակը եւ ցանկություն ունի նորից վերականգնվել, նրան տրամադրվում է 250 հազար միանվագ դրամական օգնություն: Այս հարցով մի խնդիր կա, որ անչափահասներին իրավունք չկա գումար տալու, եւ այլ ելք է փնտրվում, որպեսզի տվյալ երեխայի հաշվեհամարի վրա լինի գումարը:




Լրահոս