ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ առողջապահության նախարար Արսոն Թորոսյանի ներկայացրած Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքը։
Այն արդեն քննարկվել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում եւ քննադատության արժանացել։ Այժմ էլ տնտեսական հանձնաժողովում ելույթներ ունեցան նախարարն ու Նարեկ Զեյնալյանը։ Վերջինիս խոսքով, այն երկրներում, որտեղ ընդունվել է օրենքը, չի գործում։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: