Արարատի մարզի դատախազն ամփոփում է տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի դատախազն ամփոփել է 2019թ․ առաջին 9 ամիսների գործունեության արդյունքները։Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 59 դեպք, պետությանը պատճառված 81 միլիոն դրամի հայտնաբերում, որից վերականգնվել է 8 միլիոնը: Մնացած մասը երաշխավորված է համապատասխան անձանց պատկանող գույքի կամ դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառմամբ:

Դրական միտումներ են առկա նաև որպես խափանման միջոց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուղղությամբ:

Մտահոգությունների և լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն են առաջացնում բնակարանային գողության նախականխման և կանխման, ինչպես նաև բացահայտման ուղղությամբ տարվող պայքարի անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահացության դեպքերի ցավալի աճը։




Լրահոս