ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվեց 16-ամյա աղջկա սպանության դեպքը. ենթադրյալ մարդասպանը ինքնախոստովանել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։

Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Կենտրոնական բաժնների ծառայողները ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թարմ հետքերով բացահայտելով սպանությունը։

Ծավալուն աշխատանքի արդյունքում պարզվեց հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սպանված աղջկա պլանշետն ու դանակ։ Նշանակվել են դատաբժշկական, կենսաբանական, գենետիկական և այլ փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 




Լրահոս