«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին արտահերթ համագումար են անցկացնելու, որտեղ որոշվելու է նախագահական ընտրություններին առաջադրվող կամ սատարվող թեկնածուի անունը:
Մինչ այդ հանրության շրջանում հնարավոր տարբեր վարկածներ էին շրջանառվում: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից հետո լուրեր շրջանառվեցին, թե նա է սատարվող թեկնածուն, այնուհետեւ Ստեփանակերտում լուրեր տարածվեցին, թե Բաբայանը հանդիպել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, եւ նրա որոշումը Մայիլյանի օգտին կլինի:
Սակայն, «Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանն ի վերջո որոշում է կայացրել գնալ սեփական թեկածուով:
Նախնական տեղեկությունների համաձայն, Բաբայանի թեկնածուն կլինի Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, որն աշխատել է տարբեր գերատեսչություններում եւ հանդիսանում է Բաբայանի հավատարիմ դեմքերից մեկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։