Ուժի մեջ է մտել Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Ըստ այդմ՝ երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն

1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝

ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը,

բ. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն,

գ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,

դ. Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,

ե. Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը.

2) օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ»-«ե» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը):

ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում կասկածելի ախտանիշեր որեւէ անձի մոտ չեն արձանագրվել։




Լրահոս