Պլաստիկ վիրահատությունից հետո կինը դարձել մի կրծքանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

40-ամյա Դինորա Ռոդրիգեսը Լոս Անջելեսից դարձել է բժշկական սխալի զոհ: Պլաստիկ վիրաբույժը սխալմամբ միացրել է նրա կրծքագեղձերը: Իսկ կոպերի վրա անցկացրած վիրահատության հետեւանքով կինն ի վիճակի չէ աչքերը փակել: Չնայած, որ պլաստիկ վիրաբույժին կինը չէր խնդրել որեւէ փոփոխություն անել նաեւ աչքերի շրջանում:Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան միությունը որոշել է օգտագործել այս կնոջ պատմությունը` հանրությանը պատմելու համար, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ որակավորում չունեցող բժիշկների հետ աշխատելը:Ինչ վերաբերում է Դինարային, ապա հայտնի է հետեւյալը. վիրահատության ընթացքում բժիշկը կտրել է կրծքագեղձերը պահող երկու առանձին հատվածները: Արդյունքում իմպլանտները միացել են` ստեղծելով մեկ կրծքագեղձի տպավորություն: Վիրաբույժը նաեւ  վնասել է նյարդերն ու մկանները, եւ այժմ կինն ուժեղ ցավեր ունի:Բացի այդ, վիրաբույժը չնախատեսված վիրահատություն է անցկացրել կոպերի վրա: Արդյունքում կնոջ աչքերը չեն փակվում, եւ ինչպես ասում են մասնագետները, որեւէ այլ միջամտություն չի կարող այս իրավիճակը շտկել: Այժմ կինը ստիպված է անընդհատ աչքի կաթիլներ կաթեցնել, որպեսզի աչքերը չչորանան:




Լրահոս