Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ չեն ուզում կրքեր բորբոքել. ինչ է որոշել ԿԳՄՍ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կառավարությունը եւ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունը համատեղ դադարեցրել են «Ակադեմիական քաղաք»-ի շուրջ ծավալվող քննարկումները, ինչպես նաեւ ԲՈՒՀ-երի միավորման նախագիծը:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նման քայլի են դիմել, քանի որ գիտակցում են, որ վերոհիշյալ կրթական ծրագրերն այնքան էլ ընդունելի չեն հանրության, ուսանողների եւ համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի կողմից, եւ որպեսզի ավելորդ աղմուկից եւ հավանական բողոքի ընդվզումներից խուսափեն, մինչև սեպտեմբերի 17-ի ընտրությունները ժամանակավոր դադար են վերցրել:

ArmLur.am-նայս առնչությամբ կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից մեզ հայտնեցին. «Կրթության և գիտության ոլորտներում Կառավարության կողմից ստացված բոլոր ծրագրերը ընթանում են բնականոն հունով՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մասնավորապես օրեր առաջ հաստավել է Ակադեմիական քաղաքի հոգաբարձուների խորհրդի կազմը և առաջիկայում նախատեսվում է հրավիրել խորհրդի նիստ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս